18/04/2026

EU – Armenia

Որտեղ իրենց թեկնածուները պարտվում են, բերում են ՀԷՑ․ Գյումրի, Բյուրեղավան ․․․

ՀԷՑ գլխավոր տնօրենի նախկին ժամանակավոր պաշտոնակատար Դավիթ Ղազինյանի տեղեկացմամբ՝ ընկերության ղեկավար կազմում նոր նշանակված անձը իշխանական ուժի կողմից առաջադրված, սակայն ընտրություններում պարտված թեկնածուներից է։

Նրա խոսքով՝ սա ևս մեկ օրինակ է, որ ընկերությունը շարունակում է քաղաքականացվել։

Ղազինյանի կարծիքով՝ վերջին շրջանում ՀԷՑ-ի բարձրագույն ղեկավարության կազմում չեն նկատվում ոլորտում բավարար մասնագիտական կարողություններ ունեցող անձինք։

Նա ընդգծում է, որ տարբեր աղբյուրներից տեղեկություններ են ստացվում իշխանական թեկնածուների՝ ընտրական անհաջողությունից հետո ընկերությունում պաշտոններ ստանալու վերաբերյալ։