Դերասան, ՀՀ վաստակավոր արտիստ Ռոբերտ Հակոբյանը Ամալյա Հովհաննիսյանի հետ հարցազրույցում պատմել է, որ 4 երեխա ունի՝ 4 տարբեր մայրերից։
Նա նշել է, որ նորմալ հարաբերություններ է պահպանում երեխաների հետ։ «Ինտենսիվ կապ կա, whatsapp-ով ․․․ մեծ աղջկաս հետ էլ եմ առօրյայում հանդիպում, նա Երևանում է գտնվում։
Իհարկե, այնքան ինտենսիվ չէ, որքան փոքրիս հետ, որովհետև նրա հետ ամեն երեկո, առավոտ հանդիպում ենք։ Մյուսների հետ ինտենսիվ չէ։ Մեծ տղաս Իսրայելում է ապրում, փոքր տղաս՝ Ռուսաստանում»,– պատմել է նա։
Ռոբերտ Հակոբյանը նշել է, որ իրեն հաջողել է վերականգնել կապը որդիների հետ։
Դերասանի խոսքով՝ դուստրն ու մեծ որդին իրենց խորթ հայրերին են ճանաչում՝ որպես հայր․ «Հայրական խանդ չկա, ինչո՞ւ պետք է լինի, ցավոք այդպես ստացվեց»,– խոստովանել է Հակոբյանը։


Բաց մի թողեք
Որպես ՀՀ քաղաքացի՝ հունիսի 7-ին պարտավոր եմ մասնակցել ընտրությանը. Լուսանկար
Երնջատափի անտառների զովն ու արջերի առավոտյան լոգանքը Ապարանի ջրամբարում․ Տեսանյութեր
Ինչու է Պորտուգալիան կորցնում «իր փրկարարների մոտ կեսին» յուրաքանչյուր լողափնյա սեզոնին