Իշխանական կուլիսներում խոսում են, որ Արսեն Թորոսյանը շուտով նաեւ մեգանախարար կդառնա, հայտնի է, որ Փաշինյանը նրան խորհրդարանից տեղափոխում է իր մոտ՝ սոցապնախարարի պաշտոնում, որի ղեկավար Նարեկ Մկրտչյանին էլ դեսպանի կարգավիճակով կգործուղի ԱՄՆ։
«Հրապարակ» օրաթերթը գրում է․ Խոսվում է, որ 2026 թվականի ընտրություններից հետո միավորվելու են սոցապնախարարությունն ու առողջապահության նախարարությունը, եւ Արսեն Թորոսյանն էլ նշանակվելու է մեգանախարարության ղեկավար։
Հիշեցնենք, որ գործադիր իշխանության նախկին ղեկավարներից ոմանք պարբերաբար հայտնել են նման ցանկություն, սակայն դա տեղի է ունեցել միայն 2000 թվականին, երկու նախարարությունների միավորումից հետո գերատեսչության ղեկավար է նշանակվել Արարատ Մկրտչյանը, բայց ամիսներ անց կրկին հետողորմյա է արվել, քանի որ թե՛ առողջապահության, թե՛ սոցապահովության ոլորտները բավականին խնդրահարույց են ու ընդգրկուն։
Այս լուրերում, սակայն, առավել ուշագրավն այն է, որ, փաստորեն, Փաշինյանը կասկած չունի, որ 2026 թվականին վերընտրվելու է, ու արդեն նման պլաններ է գծում։







Բաց մի թողեք
165 կմ ճանապարհ են անցել, հասել Կիրանց, սակայն Կիրանցի բնակիչներին այդպես էլ չեն հանդիպել
Կեղծ պատարագից Փաշինյանը վերադարձել է ծայրահեղ նյարդայնացած
Քաղաքական գործերով դատարանում ամենավերջին դետալին ուշադրություն են դարձնում, իսկ դրանից դուրս մյուս գործերով անարխիա է` ով և ինչ ուզում է` անում է