24/08/2025

Ուկրաինայի շուրջ ճգնաժամում սպասվում են ոչ ստանդարտ զարգացումներ. Թրամփ

Երկուշաբթի՝ Սպիտակ տանը եվրոպացի առաջնորդների հետ բանակցությունների սկզբում, Թրամփը հույս էր հայտնել, որ մեկ կամ երկու շաբաթվա ընթացքում հնարավոր կլինի հասկանալ՝ արդյոք հնարավո՞ր է լուծել ուկրաինական հակամարտությունը, հայտնում են ամերիկյան լրատվամիջոցները։

«Մենք շատ շուտով՝ մեկ կամ երկու շաբաթից, կիմանանք՝ կկարողանա՞նք լուծել այդ հարցը, թե՞ այս ամբողջ սարսափելի դիմակայությունը կշարունակվի, և մենք կդիմենք այլ մեթոդների՝ այն ավարտելու համար»,- ասել է նա։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Ուկրաինայի շուրջ ճգնաժամում սպասվում են ոչ ստանդարտ զարգացումներ։

«Հետաքրքիր ժամանակներ են սպասվում»,- գրել է Թրամփը Truth Social սոցիալական ցանցում։