Բաքվում ԻԻՀ դեսպանությունը հերքել է ադրբեջանական լրատվամիջոցների կողմից Հայաստանում Իրանի դեսպանին ուղղված մեղադրանքները։
Mehr-ի փոխանցմամբ, արձագանքելով Axar լրատվական կայքում հրապարակված հայտարարություններին՝ Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանության մամուլի ծառայությունը կիրակի օրը Բաքվում հերքել է մեղադրանքները, որոնք ուղղված էին Հայաստանում Իրանի դեսպանին:
Դեսպանության հայտարարության մեջ նշվում է, որ ադրբեջանական կայքի կողմից հրապարակված մեղադրանքները՝ կապված «Լեռնային Ղարաբաղի անջատականներին աջակցելու առաքելության» կամ Հայաստանի կառավարությանը ռազմական աջակցություն ցուցաբերելու հետ, լիովին անհիմն և կեղծ են։
«Հիշեցնելով Իրանի Իսլամական Հանրապետության սկզբունքային դիրքորոշումը՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացին և Ադրբեջանի Հանրապետության տարածքային ամբողջականության վերականգնմանը աջակցելու հարցում, դեսպանությունը նշել է, որ հիշյալ կայքի բովանդակությունը հեղինակի ենթադրական շահարկումներն են»,- գրում է իրանական լրատվամիջոցը։






Բաց մի թողեք
120 փրկարար, կամավորներն ու գյուղի բնակիչները որոնում են կորած 3-ամյա Տիգրանին. Լուսանկար
Աննա Հակոբյանի վարսավիրի ամուսինը նշանակվել է «Երևան-Կենտրոն» ՔԿՀ պետ․ Լուսանկար
Գարեգին Միսկարյանը դադարեցնում է իր անդամակացությունը «Նժար» շարժմանը