Այսօր մի քանի ընդդիմադիր գործիչներ տեսակցել են Գերաշնորհ Տեր Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին։
Այդ մասին հայտնել է Մարտուն Գրիգորյանը՝ գրելով․
Այսօր`«Երևան-Կենտրոն» ՔԿՀ-ում ես և ԱԺ պատգամավոր Տիգրան Աբրահամյանը այցելեցինք Գերաշնորհ Տեր Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին, տեղում մեզ միացավ նաև Աղվան Վարդանյանը: Փառք Աստծո, Սրբազանի ինքնազգացողությունը լավ էր, ոգին անկոտրում ու հաղթական, դուխն ու հումորը տեղը: Ինչպես և սպասում էի` առաջինը հետաքրքրվեց Շիրակով ու գյումրեցիներով․ «Գյումրեցիներս ի՞նչպես են»: Սրբազան ջան, ամեն ինչ լավ է լինելու»:


Բաց մի թողեք
Որ դեպքում կարող է մերժվել քաղաքական ուժի գրանցումը
«Սամվել, վարչապետ» վանկարկումների ներքո դատական նիստ է ընթանում Հակակոռուպցիոն դատարանում, դրսում բերման ենթարկումներ
Բերման ենթարկվածներից 6–ի նկատմամբ կիրառվել է տնային կալանք, մեկն ազատ է արձակվել. Մելոյան