Սեպտեմբերի 2-ին Եռաբլուրում «Արցախի կանչը» հուշահամալիրի բացման ժամանակ «Հայրենիք» կուսակցության ղեկավար, ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը լրագրողների հետ զրույցում հայտարարեց, որ չի կարող խոսել ողջ ընդդիմության անունից, այլ միայն իր ղեկավարած քաղաքական ուժի ծրագրերի մասին։
Նրա խոսքով՝ այդ հարցերի քննարկման ժամանակն ու վայրը Եռաբլուրը չէ։
Վանեցյանը նաև տեղեկացրեց, որ անպայման կմասնակցի նույն օրը նախատեսված հանրահավաքին. «Վերջին հինգ-վեց տարիներին չի եղել մի հանրահավաք, որին ես չմասնակցեի»։
Նրա կարծիքով՝ հնարավոր է ընտրությունների միջոցով փոխել վարչապետ Նիկոլ Փաշինյանին։ «Վստահ եմ, որ դա կհաջողվի»,– ասաց Վանեցյանը՝ արձագանքելով Փաշինյանի այն հայտարարությանը, թե մտնում է ընդդիմությանը քաղաքականապես ոչնչացնելու վերջնական փուլ։
Արթուր Վանեցյանը հայտարարեց, որ մինչ օրս Նիկոլ Փաշինյանի ներկայությունը սպառնալիք է եղել թե՛ Հայաստանի, թե՛ Արցախի համար։ Նրա խոսքով՝ Արցախի չլինելու փաստը դրա ամենավառ ապացույցն է. «Խաղաղությանը որևէ բան հնարավոր չէ հակադրել։ Եթե մեկը հայտարարի, որ խաղաղության դեմ է, ապա դա անտրամաբանական կլինի։ Սակայն պետք է հասկանանք՝ ինչպիսի խաղաղություն է մեզ առաջարկում այս իշխանությունը։ Իրենց գործողությունները ցույց են տվել, որ նույնիսկ ամենալավ մտադրությունները նրանք չեն կարողանում վերածել արդյունքի, որը օգտակար կլինի հայրենիքի համար»։
Նա ընդգծեց, որ վստահ չէ իշխանությունների կարողության վրա իրականացնելու աղաղության օրակարգը. «Ով կասի, թե խաղաղությանը դեմ է, նա հոգեկան խանգարումներ ունեցող մարդ է, բայց պետք է հասկանանք, թե ի՞նչ է առաջարկում մեզ այս իշխանությունը»:
Բաց մի թողեք
Բավ է բարբաջեք խաղաղության մասին․ Խաղաղությունը ստեղծվում է դաշնակիցներով, ուժով և խելքով ու նաև բարոյականությամբ
Զոռով ոչինչ չի լինելու, միջանցք չի լինելու. ՀՀ-ում Իրանի դեսպան. Լուսանկար
Ո՞վ համոզեց Հայաստանին՝ գնալ դեպի ողբերգություն