10/09/2025

Նիկոլ Փաշինյանը փորձում է Արցախի հանձնման գործընթացը մեղսագրել ժողովրդին

Սեպտեմբերի 2-ը՝ Արցախի Անկախության օրն է։

Սա այն օրն է, երբ Արցախի հայությունը հռչակեց իր ինքնության և ազատ ապրելու իրավունքը։ Սա հպարտության օր է՝ հիշեցում մեր ժողովրդի միասնականության, կամքի ու արժանապատվության մասին։ 1991 թվականի սեպտեմբերի 2-ին հռչակված անկախությունը դարձավ հերոսական պայքարի սկիզբ՝ պայքար, որին մասնակցեցին մեր հայրերը, եղբայրներն ու քույրերը՝ իրենց կյանքը նվիրելով Արցախի ազատ ու արժանապատիվ ապագային։

Բայց այսօր՝ սեպտեմբերի 2-ը, միևնույն ժամանակ դարձել է նաև ցավի և ամոթի օր։

Հազարավոր հայերի արյամբ պահված Արցախն այսօր ժամանակավորապես գերեվարված է Ադրբեջանի կողմից։ Սա հետևանքն է ոչ միայն արտաքին ագրեսիայի, այլև՝ ներքին դավաճանության։ Արցախի ինքնիշխանությունը խեղդվեց ազգադավ իշխանության անգործության և գիտակցված հայրենադավության արդյունքում։ Նրանք ոչ միայն չպաշտպանեցին մեր հայրենիքը, այլև նպաստեցին նրա կորստին։ Աշխարհի աչքի առաջ մեր ժողովրդին զրկեցին իր պատմական հողի վրա ապրելու իրավունքից։

Այսօր մենք պարտավոր ենք հիշել, գիտակցել և պայքարել։

Արցախը պարզապես հող չէ՝ այն մեր պատմությունն է, մեր մշակույթը, մեր ինքնության անբաժանելի մասը։ Այն երբեք չպետք է վերածվի սոսկ քաղաքական հաշվարկների առարկայի։

Արցախը գերի է, բայց ազատության պահանջը՝ կենդանի։

Մոռանալը՝ դավաճանություն է, լռելը՝ ամոթ։

Նաիրի Սարգսյան