Օգտատեր Գայանե Ղազարյանը գրում է.
«Ուղիղ 7 տարի սպասեցինք Աշտարակի պոլիկլինիկայի նոր շենքի կառուցմանը։ 7 տարի բժիշկները նստեցին անպատկերացնելի բուդկաներում ու 7 տարի երեխեքը մեծացան ամենահակամարդկային բուժսպասարկման պայմաններում։
Մոտ մի շաբաթ առաջ բացվեց նոր շենքը։
Ու սա հիվանդների սպասելու համար պայմաններն են։ Բոլորը ոտքի վրա կանգնած ժամերով սպասում են։ Ազատ միջանցքներում, ընդարձակ ընդունարանում ՄԵԿ ՀԱՏԻԿ նստարան, աթոռ չկա։ Հատուկ մարդասիրական միջամտությամբ երկու աթոռ ա հանված սենյակներից, որոնց նստած են երկու ծեր։
Իսկ կինը, որի դեմքը չեմ նկարել, մեկ ժամ ոտքի վրա կանգնած սպասում էր, ու անվերջ անիծում նրա ծակ գլուխը, որը պոլիկլինիկա այցելողներին սպարտացի ա պատկերացրել։
Նորից եմ կրկնում, սա պոլիկլինիկա ա, որտեղ մարդն առողջ վիճակում չի այցելում։
Ինչի՞ ա Հայաստանում ամեն ինչ թարս արվում»։
Բաց մի թողեք
Ինչ վիճակում են Ամիրյան փողոցում տեղի ունեցած պայթյունից տուժած և հոսպիտալացված անձինք
Նախարար Ավանեսյանը «կտրեց» Փաշինյանի թեկնածուին քննությունից․ Լուսանկար
ԱԺ Առողջապահության հանձնաժողովի ՔՊ-ական էքս նախագահը չի հաղթահարել մի հիվանդանոցի տնօրենի մրցույթը