Ինչպես հայտնել ենք, նախօրեին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ելույթ է ունեցել «Շանհայի համագործակցության կազմակերպության» (ՇՀԿ) գագաթնաժողովում:
Էրդողանը գոհունակություն է հայտնել վերջին շրջանում Հարավային Կովկասում և «Միջին միջանցքում» մնայուն խաղաղության, կայունության և բարօրության ուղղությամբ իրականացված քայլերի վերաբերյալ (խմբ. նկատի է ունեցել օգոստոսի 8-ին Վաշինգտոնում Հայաստանի և Ադրբեջանի միջև նախաստորագրված խաղաղության համաձայնագիրը):
Այս մասին հայտնում է Էրմենիհաբեր-ը:
«Ցանկանում ենք, որ այս քայլերը նպաստեն մարդկային, տնտեսական և առևտրային հարաբերությունների զարգացմանը, տրանսպորտային և հաղորդակցության ուղիների բացմանը»,-հավելել է Թուրքիայի նախագահը:
Հիշեցնենք, որ այսօր՝ սեպտեմբերի 1-ի առավոտյան, Էրդողանը հանդիպում էր ունեցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ: Այս հանդիպման ընթացքում ևս Թուրքիայի նախագահն անդրադարձել էր հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացին և դրանում գրանցված առաջխաղացման վերաբերյալ հայտնել իր գոհունակությունը:






Բաց մի թողեք
«Ամերիկյան խաղաղության դարաշրջանը Եվրոպայի եւ Գերմանիայի համար ավարտվել է». Մերց
Տասնյակ հազարավոր մարդիկ բողոքի ցույց են անցկացրել Բուդապեշտում՝ Հունգարիա. Լուսանկարներ
Իրանը կարող է «թուրքական փոխակերպման ենթարկվել», Հայաստանին պետք է զգուշանալ