Իրանն ու Հայաստանը բնական հարևաններ են, և անվտանգության հարցերում խնդիրներ առաջանալու դեպքում Իրանը պատրաստ է որոշակի երաշխիքներ տրամադրել, քանի որ իրավիճակը ազդում է նաև Իրանի վրա։
Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց իրանցի միջազգային փորձագետ Էհսան Մովահեդյանը՝ «Արցախ. չլուծված հակամարտություն, վերադարձի իրավունք» միջազգային համաժողովի ընթացքում։
Փորձագետի խոսքով՝ ԱՄՆ-ը տարածաշրջան է մտնում ոչ թե Հայաստանի անվտանգությունը պաշտպանելու, այլ այն անկայունացնելու նպատակով. «Նրանք փորձում են Հայաստանի բնակիչներին միմյանց դեմ տրամադրել և ազդել տարածաշրջանի ուժերի վրա, այդ թվում՝ Ռուսաստանին, Իրանին և Չինաստանին ուզում են վնասել»։
Մովահեդյանը ընդգծեց, որ Սյունիքի հարցը Իրանի համար կարմիր գիծ է և, անհրաժեշտության դեպքում, Իրանը պատրաստ է Հայաստանին ապահովել անվտանգության երաշխիքներ։
Նա հավելեց, որ եթե ԱՄՆ-ը փորձի իրականացնել լրացուցիչ գործողություններ, Իրանը կարձագանքի համապատասխանաբար։


Բաց մի թողեք
1.5-ից 3 միլիոն դրամ զորացրվող զինվորին, քաղաքացիությունից հրաժարվելու դեպքում՝ 15 միլիոն դրամ պարտադիր վճար
Ավելի ահավոր բան չեմ պատկերացնում, քան՝ մանկապղծությունը
Կոչ անում այլ ադրբեջանցիներին այցելել «իրենց հայրենիքը», հիբրիդային պատերազմի «գիտակները» ևս լուռ են