ԼՂ նախկին ԱԻ նախարար Կարեն Սարգսյանը փորձել է խուսափել լրագրողների հարցադրումներից՝ ինչպես է եղել, որ ԼՂ ռազմաքաղաքական նախկին ղեկավարությունը հայտնվել է ադրբեջանական գերության մեջ, իսկ ինքը՝ ոչ, որը ԼՂ-ն վերջին լքողներից է եղել:
Նա նաև փորձել է խույս տալ այն դիտարկումից, ըստ որի՝ Սամվել Բաբայանը հայտարարել է՝ Կ. Սարգսյանն է ԼՂ նախկին ռազմաքաղաքական ղեկավարությանը հանձնել Բաքվին իր ազատության դիմաց:
Սարգսյանն ասել է, թե ամեն մարդ թող իր խղճի և օրենքի առաջ պատասխան տա, ապա հավելել, թե ինքը ԱԻ նախարարն է եղել, և մնացել են, որ զոհվածների դիակների որոնողական աշխատանքները կատարեն:
Սարգսյանը հաստատել է, որ ԼՂ ռազմաքաղաքական նախկին ղեկավարությունն իր տանն է եղել վերջին օրերին՝ խույս տալով հարցից, թե նրանք իր տնի՞ց են գերեվարվել:
Նկատենք՝ Սամվել Բաբայանը հայտարարել է՝ այդ օրերին ԼՂ նախկին ռազմաքաղաքական ղեկավարությունը գտնվել է Իվանյանում՝ ռուսական ռազմաբազայի տարածքում: Ռուսները խոստացել են, որ նրանց վերջում դուրս կբերեն, սակայն վերջին էտապում տարհանվողների մեջ են եղել ուժային կառույցների ղեկավարները, այդ թվում՝ Կարեն Սարգսյանը:
Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիները նրանց առաջ պայման են դրել՝ «կա՛մ ձեր ղեկավարների տեղն եք ասում, կա՛մ ձեզ Բաքու ենք տանում», և ըստ այդ վարկածի՝ այս պաշտոնյաները մատնել են նրանց:
Սարգսյանը միայն հերքել է այն, թե իրեն Հակարիի կամրջից հետ են ուղարկել ԼՂ:
Բաց մի թողեք
Տրանսպորտային պատահարի վայրն ազատելու համար կտրվի 20 րոպե, հակառակ դեպքում՝ տուգանք կկիրառվի․ նոր փոփոխություն
Պահանջում են ԱԺ էթիկայի հանձնաժողով ստեղծել
Ինչ պայմաններում են պահում Սամվել Կարապետյանին