10/09/2025

Դատարանն ակնհայտորեն միացել է իշխանությունների հրահրած հակաեկեղեցական արշավին․ Մայր Աթոռ

«Սեպտեմբերի 2-ին օրենքի և իրավունքի կոպտագույն ոտնահարմամբ, ևս մեկ անգամ երկարաձգվեց Գերշանորհ Տ․ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի կալանքի ժամկետը»։

Այս մասին հայտարարություն է տարածել Մայր Աթոռը։

«Խիստ բացահայտ է, որ դատարանը, արդարադատություն իրականացնելու փոխարեն, ակնհայտորեն միացել է իշխանությունների հրահրած հակաեկեղեցական արշավին՝ ստանձնելով եկեղեցականների և Եկեղեցուն աջակցող անձանց նկատմամբ հաշվեհարդար կիրառելու անպատվաբեր դերակատարություն։

Հարկ է վերջ տալ ապօրինություններին, այդ թվում՝ խտրական մոտեցմանը, և անհապաղ ազատ արձակել ինչպես Գերաշնորհ Տ․ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին, այնպես և կեղծ մեղադրանքներով կալանավորված անձանց»,–ասված է հայտարարության մեջ։