Վաղարշապատ խոշորացված համայնքի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար Արգիշտի Մեխակյանը ֆեյսբուքի իր էջում գրել է․
Ինչքան մոտենում են ընտրությունները, այնքան անմասն ենք մնալու կեղծիքի տարածումից։ Եթե լրագրողը բարեհաճեր լսել Լյուդվիկ Յայլոյանի մեկնաբանությունը տվյալ միջադեպի վերաբերյալ, հաստատ ստիպված չէր լինի մի քանի անգամ վերախմբագրել իր իսկ կողմից հորինված կեղծ տեղեկատվությունը։
Խոյի համայնքապետ Լյուդվիկ Յայլոյանը ֆեյսբուքի իր էջում գրել է․ ՀԵՐՔՈՒՄ
Ես, Լյուդվիկ Յայլոյանս, պաշտոնապես հերքում եմ տարածված տեղեկատվությունը։ Իմ և եղբորս մասնակցությամբ նման դեպք տեղի չի ունեցել։
Տեղի ունեցած միջադեպը կապված է եղել ոստիկանության ոչ ծառայության մեջ գտնվող անձի և Շահումյան բնակավայրի մի խումբ երիտասարդների միջև, որոնց թվում է նաև իմ եղբոր որդին։ Վեճը ծագել է բացառապես ներանձնային հարցի շուրջ։ Կարևորում եմ ընդգծել, որ երկու կողմերն էլ միմյանց ազգական են։
Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ, որը գտնվում է վարույթում։ Վստահեցնում եմ, որ գործի քննությունը կատարվում է Հայաստանի Հանրապետության օրենքներին համապատասխան։
Այս էջի հրապարակման նյութը և լուսանկարը չի համապատասխանում իրականությանը։
Բաց մի թողեք
Բավ է բարբաջեք խաղաղության մասին․ Խաղաղությունը ստեղծվում է դաշնակիցներով, ուժով և խելքով ու նաև բարոյականությամբ
Զոռով ոչինչ չի լինելու, միջանցք չի լինելու. ՀՀ-ում Իրանի դեսպան. Լուսանկար
Ո՞վ համոզեց Հայաստանին՝ գնալ դեպի ողբերգություն