08/09/2025

Լեռնագոգի կամրջից ընկել և կողաշրջվել է, վիրավորներ․ Մաhացու վթար, Վանաձորում․ Լուսանկարներ

Երեկ՝ սեպտեմբերի 4-ին, ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում։

Ժամը 19:35-ի սահմաններում Արմավիրի մարզի բնակիչ 17-ամյա Հարություն Մ.-ն իր վարած «ՎԱԶ 21014» մակնիշի ավտոմեքենայով Լեռնագոգ գյուղի սկզբնամասում դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի և մոտ 4 մետր բարձրությունից կամրջից ընկել և կողաշրջվել է։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Հարություն Մ.-ն և նրա ուղևոր՝ Արմավիրի մարզի բնակիչ 17-ամյա Գոռ Մ.-մ, մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Արմավիր» բժշկական կենտրոն։

Վիրավորներին ավտոմեքենայից դուրս են բերել քաղաքացիները, ապա մոտեցրել շտապօգնության ավտոմեքենաներին, բժիշկներն էլ տեղում անհրաժեշտ բուժօգնություն են ցուցաբերել և տեղափոխել հիվանդանոց։

Դեպքի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվել է ոստիկանության Բաղրամյանի բաժնի պահպանվող հատուկ տարածք։

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ կամրջի աջ և ձախ կողմերում եթե տեղադրված լինեին պաշտպանիչ երկաթե կամ բետոնե պատնեշներ, ապա ավտոմեքենան կբախվեր դրանց և չէր հայտնվի կամրջի տակ։ Հիմա Արմավիրի նորանշանակ մարզպետ Վահրամ Խաչատրյանը կարող է կարճ ժամանակում Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի հետ քննարկեն և այդ կամրջի աջ և ձախ կողմերում ամրացնեն պաշտպանիչ երկաթբետոնե արգելապատնեշներ։

Blog Image

Երեկ՝ սեպտեմբերի 4-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Լոռու մարզում։

Ժամը 21։30-ի սահմաններում Սոխումի փողոցի 140 հասցեի դիմաց Կոտայքի մարզի բնակիչ 32-ամյա Սուրեն Կ․-ն իր վարած «Mitsubishi» մակնիշի ավտոմեքենայով վրաերթi է ենթարկել հետիոտն, Լոռու մարզի բնակիչ 64-ամյա Աշոտ Ղ․-ին։

Վարորդը փախուստի չի դիմեl, ահազանգել է շտապօգնություն և օպերատիվորեն ժամանած բժիշկների հերթապահ խումբը տեղում արձանագրել է հետիոտնի մահը։

Դեպքի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Blog Image