ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ստորագրել է գործադիր հրամանագիր, որով Պաշտպանության նախարարությունը վերանվանվում է «Պատերազմի նախարարություն», հաղորդում է CNN-ը։
«Ըստ իս՝ սա շատ ավելի համապատասխան անվանում է, հատկապես աշխարհում ստեղծված իրավիճակի լույսի ներքո։ Մենք ունենք աշխարհի ամենահզոր բանակը»,- հրամանագիրը ստորագրելուց առաջ հայտարարել է Թրամփը։
Պաշտպանության նախարար Փիթ Հեգսեթը հավելել է, որ սա «սոսկ վերանվանում չէ, այլ վերականգնում»։
Նա նշել է, որ երկրի զինված ուժերը «կանցնեն հարձակման, այլ ոչ թե միայն պաշտպանության», և, ինչպես ենթադրում է անվանափոխությունը, երկիրը «կպատրաստի մարտիկներ, այլ ոչ թե միայն պաշտպաններ»։
Բաց մի թողեք
Ֆրանսիայի կառավարությունը հրաժարական կտա. 364 պատգամավոր անվստահություն են հայտնել
Ստամբուլում զանգվածային բողոքի ցույցեր են․ դրանք ուղեկցվել են ոստիկանների հետ բախումներով
Ձերբակալվել է Ադրբեջանի քաղաքացի, որն աhաբեկչական գործողություններ է պլանավորել Ռուսաստանի տարածքում