Նիկոլ Փաշինյանի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը գրել է․
«Ի պատասխան լրատվամիջոցների հարցերի տեղեկացնում եմ, որ ՀՀ վարչապետի օդանավը ս/թ օգոստոսի 30–ին Ադրբեջանի օդային տարածքով է մեկնել արտերկրյա այցի եւ սեպտեմբերի լույս 6–ի գիշեր վերադարձել Հայաստան:
Ս/թ օգոստոսի 8-ին Վաշինգտոնում խաղաղության հաստատումից հետո, Հայաստանի համապատասխան մարմինները Ադրբեջանից օդային անցում են հայցել ՀՀ վարչապետի օդանավի համար եւ ստացել դրական պատասխան։ Այս փաստը դիտարկում ենք որպես գործնական քայլ՝ տարածաշրջանում հաղորդակցությունների ապաշրջափակման, խաղաղության օրակարգի առաջմղման և փոխվստահության մթնոլորտի ձևավորման համար։
Հիշեցնեմ, որ ադրբեջանական ինքնաթիռները տեւական ժամանակ ՀՀ օդային տարածքով ապահովում են հաղորդակցությունը Ադրբեջանի հիմնական մասի եւ Նախիջեւանի ինքնավար հանրապետության միջեւ»։
Բաց մի թողեք
Աստվածաշունչը, որն ինձ ուղեկցել է ընդհատակում և բանտում, նվիրում եմ Վաշինգտոնի թանգարանին. Փաշինյան
Ինչ է քննարկվելու Թուրքիայի ներկայացուցչի հետ առաջիկա հանդիպմանը. Ռուբինյանը մանրամասներ է հայտնել
Սպասվում է Ռուբեն Ռուբինյանի և Սերդար Քըլըչի հանդիպումը Հայաստանում. ԱԳՆ