Քաղաքական դաշտում ակտիվ վերադասավորումների փուլ է, չնայած թվացյալ անդորրին, քաղաքական ուժերը նախապատրաստությունների մեջ են` 2026-ի ընտրություններին ընդառաջ։
Կան տեղեկություններ, որ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը նույնպես սկսել է նախապատրաստական աշխատանքները:
Նրա թիմում խոսում են, թե Գագիկ Ծառուկյանը ցանկություն ունի մասնակցելու առաջիկա ընտրություններին, թեեւ նախորդ ընտրություններից հետո շատ հիասթափված էր ՀՀ ընտրողից:
Թիմում ասում են, որ Ծառուկյանը որոշել է ոչ թե հին` «մաշված» դեմքերով, հանրությանը հայտնի ԲՀԿ-ականներով մասնակցել ընտրություններին, այլ ռեբրենդինգ է սկսել` լրիվ նոփ-նոր մարդիկ են լինելու ցուցակում, մի քանի բացառություն չհաշված, որոնց ինքը շատ է վստահում, եւ հանրության համար էլ ընդունելի դեմքեր են։
Իրեն պատկանող «Կենտրոն TV»-ին էլ է զգուշացվել, որ պետք է ինտենսիվ աշխատեն եւ արդեն սկսեն նախընտրական քարոզչությանը պատրաստվել։
ԲՀԿ-ական նախկին պատգամավոր Արման Աբովյանին հարցրինք՝ ընտրություններին մասնակցելու մտադրություն ունե՞ն։ «Չեմ ցանկանում մեկնաբանել»,- կարճ-կոնկրետ պատասխանեց Աբովյանը։ Երեւի թիմին ասվել է` դեպքերից առաջ չընկնել:

Բաց մի թողեք
1.5-ից 3 միլիոն դրամ զորացրվող զինվորին, քաղաքացիությունից հրաժարվելու դեպքում՝ 15 միլիոն դրամ պարտադիր վճար
Ավելի ահավոր բան չեմ պատկերացնում, քան՝ մանկապղծությունը
Կոչ անում այլ ադրբեջանցիներին այցելել «իրենց հայրենիքը», հիբրիդային պատերազմի «գիտակները» ևս լուռ են