ՀԷՑ-ում բավական լարված իրավիճակ է ստեղծվել: Մասնավորապես, օրերս խորհրդակցություն է անցկացվել «նորերով», որտեղ մեծ դժգոհություն է հայտնվել ՀԾԿՀ-ի գործողություններից:
«Փաստ» օրաթերթը գրում է. Խնդիրն այն է, որ ՀԷՑ-ը խլելու գործընթաց նախաձեռնելուց առաջ իշխանությունները լիարժեք չեն էլ պատկերացրել, թե ինչպիսի բարդագույն տնտեսական և տեխնիկական համակարգ են կառավարելու, և մտածել են, որ բյուջետային հիմնարկների պես մի քանի թիվ +/- կանեն ու, ոնց էլ լինի, մի լուրջ բան կգտնեն:
Բայց շատ կարճ ժամանակում պարզվել է, որ ամեն ինչ այդքան էլ պարզունակ ու հեշտ չէ: Նախ՝ ինչ «թվային հոդվածի» մեջ փորձում են խորանալ, պարզվում է, որ այդ թվերը հաստատված են ՀԾԿՀ-ի կողմից` առանձին մեթոդոլոգիայով, քանի որ օրենսդրությամբ այդպես էլ սահմանված է: Ավելին, այդ ամենի տրամաբանությունը հասկանալու համար պահանջվում է խոր մասնագիտական գիտելիքներ և երկար տարիների փորձ։
Մյուս կողմից՝ փորձ է արվել ստանալ ՀԾԿՀ մասնագետների աջակցությունը, սակայն իրավական կազուս է առաջացել. հանձնաժողովի աշխատակիցների ներգրավումը փաստացի կասկածի տակ է դնում կառավարչի նշանակման ինստիտուտը։ Հանձնաժողովը օրենսդրությամբ լիազորված է իրականացնել մոնիթորինգ և ստուգումներ, ու եթե նույն կառույցը սկսի նաև օժանդակել կառավարմանը, ստացվում է օրենսդրական հակասություն։
Բացի այդ, հանձնաժողովի աշխատակիցները խուսափում են ներգրավվել այս գործընթացին, քանի որ գիտակցում են սպասվող իրավական քաոսի բարձր մակարդակը։ Դրան գումարվում է նաև այն հանգամանքը, որ վերջին պաշտոնանկությունները և կառավարության դիրքորոշումները, հատկապես Ստոկհոլմյան արբիտրաժի վճռի վերաբերյալ, մեծացրել են անորոշությունն ու վախի մթնոլորտը։
Հավելենք, որ վերջին օրերին իրականացված ստուգումները ՀԷՑում լուրջ խախտումներ չեն հայտնաբերել։ Սա էլ ավելի է սրել ներքին հարաբերությունները։ Մեր աղբյուրների փոխանցմամբ, ժամանակավոր կառավարչի պաշտոնավարման ավարտին ակնկալվում է պատրաստել եզրակացություն, որը պարզապես կարտացոլի քաղաքական պատվերը՝ անկախ նրանից, թե որքանով է այն համապատասխանում իրականությանը։
Իսկ ի սկզբանե ներկայացված «կառավարման ճգնաժամի» հիմնավորումը մինչ օրս մնում է անպատասխան. ոչ ոք չի հստակեցրել, թե ճգնաժամը որ օղակում է եղել, և արդյոք այն իրականում գոյություն ուներ։ Մասնագետները համոզված են, որ այդ պատասխանն այդպես էլ չի տրվի…
Բաց մի թողեք
Ծափ մի տվեք, թատրոն չի ստեղ․ Լուսանկար
Նրանց երկար ժամանակ չի մնացել․ Մելիքյան
Ռուսաստանի հետ հարաբերությունների կարգավորումն ակտուալ է դառնում Փաշինյանի համար