07/09/2025

Վերջ կդնենք պատերազմին․ Թրամփը հիշատակել է հայ – ադրբեջանական կոնֆլիկտը

ԱՄՆ-ն կդադարեցնի պատերազմը Ուկրաինայում, չնայած այն ավելի դժվար է, քան թվում էր նախկինում, Սպիտակ տանը հայտարարել է նախագահ Դոնալդ Թրամփը։

Նա կրկին ասել է, որ վերջ է դրել յոթ պատերազմի/նախկինում այս համատեքստում նա հիշատակել էր նաև հայ-ադրբեջանական ռազմական հակամարտությունը-խմբ/, բայց այն մեկը, որը թվում էր ամենահեշտը կարգավորելու իմաստով, «մի փոքր ավելի դժվար» է ստացվել՝ նկատի առնելով ռուս-ուկրաինական ռազմական հակամարտությունը:

«Մենք նույնպես պատրաստվում ենք լուծել այս հակամարտությունը, բայց այն մի փոքր ավելի դժվար է, քան ես կարծում էի», – խոստովանել է Թրամփը։

ԱՄՆ նախագահը նշել է, որ Եվրոպան նույնպես ցանկանում է վերջ դնել պատերազմին Ուկրաինայում, և այն առաջնային դեր կխաղա Կիևի անվտանգության երաշխիքներ տրամադրելու գործում։

Միևնույն ժամանակ, ամերիկացի նախագահը նշել է, որ եթե Ուկրաինայում պատերազմը չդադարի, «սարսափելի գին կվճարվի»։