Իրազեկ աղբյուրների փոխանցմամբ, իրավապահները շարունակում են աչք փակել իշխանականների հարազատների աղմկահարույց գործերի վրա։
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Ասվածի վկայությունը ներքոնշյալ երկու դեպքերն են:
Օգոստոսի 4-ին Երեւանում տեղի ունեցած միջադեպի կիզակետում էր ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանի որդին՝ Շանթ Բագրատյանը։ Միջադեպը վերաբերում էր ավտոմեքենայի կայանման հարցին:
Մեկ ամիս է՝ գործը մնացել է Քննչական կոմիտեի դաշտում, սակայն որեւէ ընթացք չի ստանում։ Սա առաջին դեպքը չէ. դեռ 2022-ին Շանթ Բագրատյանի մասնակցությամբ ծեծկռտուքի գործը եւս կարճվել էր՝ իրավապահների կողմից «կազմակերպված ծածկադմփոցի» արդյունքում։
Նորությունն այն է, որ հիմա էլ նույն պատկերը կրկնվում է. «Ժողովուրդ» օրաթերթի իրազեկ աղբյուրների հավաստմամբ, թմրանյութի իրացման եւ զենքի ապօրինի շրջանառության քրեական վարույթի շրջանակում արդեն երկու օր է ձերբակալված է ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Նարեկ Մկրտչյանի եղբայրը՝ Մկրտիչ Մկրտչյանը։
Ըստ աղբյուրների՝ նրա դեմ կան անհերքելի ապացույցներ, սակայն նախաքննական մարմինը դեռ չի շտապում որեւէ որոշում կայացնել՝ կարծես սպասելով քաղաքական ուղերձին։
Եթե գործը վերաբերեր հասարակ քաղաքացուն, նա արդեն վաղուց կստանար մեղադրանք եւ կհայտնվեր կալանքի տակ, բայց իշխանական շրջանակների հարազատների դեպքում գործերը կա՛մ ձգձգվում են, կա՛մ կարճվում։
Մինչդեռ ընդդիմադիր գործիչների դեպքում գործը չեղած տեղից ճոխացվում է, եւ նրանք հայտնվում են բանտերում»։






Բաց մի թողեք
165 կմ ճանապարհ են անցել, հասել Կիրանց, սակայն Կիրանցի բնակիչներին այդպես էլ չեն հանդիպել
Կեղծ պատարագից Փաշինյանը վերադարձել է ծայրահեղ նյարդայնացած
Քաղաքական գործերով դատարանում ամենավերջին դետալին ուշադրություն են դարձնում, իսկ դրանից դուրս մյուս գործերով անարխիա է` ով և ինչ ուզում է` անում է