07/09/2025

Օվերչուկի նուրբ ակնարկը

ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը Արևելյան տնտեսական համաժողովում բաց տեքստով հայտարարել է․

Հայաստանի հարավով նախատեսվող ճանապարհը կարող է դառնալ Հայաստան–Ռուսաստան բեռնափոխադրումների հիմնական ուղին։

Այն կնպաստի նաև Եվրասիայի տրանսպորտային մեծ շրջանակի ձևավորմանը։

Այս հայտարարությունն ունի երեք կարևոր շեշտադրում․

Նոյեմբերի 9-ի համատեքստ․ Մոսկվան հիշեցնում է, որ 2020-ի եռակողմ հայտարարության կոմունիկացիոն օրակարգը մնում է ուժի մեջ, և Ռուսաստանը ցանկանում է վերահսկել գործընթացը։

TRIPP-ի համատեքստ․ Օվերչուկի խոսքերը փաստում են, որ նույնիսկ Վաշինգտոնի նախաձեռնած «Trump Route/Peace & Prosperity» նախագծում Ռուսաստանը տեսնում է սեփական շահը։ Այլ կերպ ասած՝ Մոսկվան չի ուզում դուրս մնալ ճանապարհների «միջազգային բաշխման» գործընթացում իր «փայից»:

Ռուս–ամերիկյան հնարավոր փոխհամաձայնություն․ չի բացառվում, որ Վաշինգտոնում օգոստոսյան համաձայնագրերից առաջ արդեն իսկ եղել են Մոսկվա–Վաշինգտոն շփումներ՝ հաղորդակցությունների ապաշրջափակման հարցով։

Եթե հատկապես վերջին վարկածը գոյության իրավունք ունի, ապա Հայաստանը կարող է տեսական հնարավորություններ ստանալ՝ աշխարհաքաղաքական շահերը ներդաշնակեցնելու առումով:

Ինչո՞ւ եմ ասում «տեսական»:

Այն պարզ պատճառով, որ մեզ տակավին անհայտ են TRIPP-ի շահագործման պարամետրերը:

Համենայն դեպս, Օվերչուկի հայտարարությունը ցույց է տալիս՝ Մոսկվան ակտիվացնում է իր ջանքերը մի գործընթացում, որը թվում էր դուրս է գալիս իր վերահսկողությունից։-

Սուրեն Սուրենյանց