Հասարակական-քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանը կրկին այցելել էր Ազգային ժողով՝ հանդիպելու Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի անդամների հետ։
Քննարկման թեման վարչապետ Նիկոլ Փաշինյանին անվստահություն հայտնելու գործընթացն էր։ Սակայն հանձնաժողովի անդամ Միքայել Թումասյանը նպատակահարմար չի համարել ընդունել նրան։
Լրագրողների հետ զրույցում Ղազարյանը հայտարարեց, որ Փաշինյանի պաշտոնավարման պայմաններում Հայաստանում ընտրությունների անցկացումը բացառված է։ Նրա խոսքով՝ ինչպես 2018-ին և 2021-ին, այնպես էլ 2026 թվականին իրական ընտրություններ չեն լինելու։
Ղազարյանը շեշտեց, որ եթե երկրում մարդիկ հետապնդվում են իրենց կարծիքն ու տեսակետը արտահայտելու համար, ապա նման մթնոլորտում ընտրություններ կազմակերպելը չի կարող լինել ազատ ու արդար։ Նա հավելեց, որ իշխանությունը կարող է պարզապես հերթական անգամ հայտարարելով ընտրությունների օր, իրականացնել «իշխանազավթում»։
«Իմպիչմենթի իմաստն այն է, որ մինչև այդ Փաշինյանը հեռացվի իշխանությունից։ Միայն այդ դեպքում հնարավոր կլինի ստեղծել բարենպաստ միջավայր բոլոր քաղաքական ուժերի համար, որպեսզի յուրաքանչյուրն իր հեղինակության և վաստակի հիման վրա փորձի ստանալ ժողովրդի վստահությունը»,- ասաց Ղազարյանը։
Բաց մի թողեք
Սա իրականում կառավարության պահուստային ֆոնդ չէ, սա վարչապետի ջեբի փողն է. Չալաբյան
Մեր հաղթանակին մնացել է 2 ամիս. Նաիրի Սարգսյան
Հանրապետության մետրոյի տարածքում հերթական օրինակ, թե ինչպես համակարգը չի գործում քաղաքացիների շահերի համար