Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը հայտարարել է, որ նախկինում Վաշինգտոն այցելելիս միշտ խոսել է հայ-ադրբեջանական հակամարտության մասին, բայց հիմա ԱՄՆ-ի մայրաքաղաք է ժամանում բոլորովին նոր օրակարգի մասին ուղերձով։
«Այս հակամարտությունն ավարտվել է։ Ես կցանկանայի օգտվել այս առիթից՝ նշելու, որ մենք չափազանց շնորհակալ ենք նախագահ Թրամփին և նրա վարչակազմին՝ առաջնորդի դեր ստանձնելու և այս հակամարտության վերջնական կարգավորմանը նպաստելու համար։
Տարածաշրջանում այժմ տիրում է երկարատև խաղաղություն», – ինչպես հաղորդում են ադրբեջանական ԶԼՄ-ները, այս մասին Հաջիևը նշել է Նյու Յորքում կայացած «Միջին միջանցքի երկայնքով. հաղորդակցություն, ֆինանսներ և էներգետիկա» 6-րդ կասպիական բիզնես ֆորումում։






Բաց մի թողեք
Ի՞նչ օրակարգ և ժամանակացույց ունի Ալիևի Մյունխեն այցը
Պուտինը կարտահանձնի՞ Ալիևի երբեմնի փաստացի մրցակցին
Արցախի ռազմաքաղաքական նախկին ղեկավարներիին ներում շնորհելու հնարավորությունը բացառվում է․ Ալիև