Ադրբեջանական լրատվամիջոցները հայտնում են, որ առաջին տիկին Մեհրիբան Ալիևան տարածել է Իլհամ Ալիևի և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի «ոտքի վրա» երկխոսության տեսագրությունը:
Այդ ընթացքում Թրամփը հարցրել է, թե «որքա՞ն է տևել Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտությունը»:
«Մոտ երեսուն տարի»,- պատասխանել է Ալիևը և հավելել. «Դուք հրաշք եք գործել, պարոն նախագահ, շնորհակալություն դրա համար»:
Մեհրիբան Ալիևան, այսպիսով, հրապարակայնացրել է, որ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նստաշրջանի «կողասրահներում» Իլհամ Ալիևը Միացյալ Նահանգների նախագահին վերավստահեցրել է, որ օգոստոսի 8-ին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ Սպիտակ տանը ձեռք բերված պայմանավորվածությունները մնում են ուժի մեջ:
Առայժմ տեղեկություն չկա՝ Ալիևի համար ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում ելույթ նախատեսվա՞ծ է, բայց Մեհրիբան Ալիևայի տարածած տեղեկությունը կարելի է համարել նշանային. Ադրբեջանի նախագահը ՄԱԿ-ում վերահաստատել է Հայաստանի հետ խաղաղության գործընթացը տրամաբանական հանգրվանի հասցնելու հանձնառությունը:
Ուշադրության է արժանի, որ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նստաշրջանի ելույթում ԱՄՆ նախագահը կրկնել է «յոթ պատերազմ դադարեցնելու» իր առքելությունը: Դա նրա քաղաքական կապիտալն է:
Թրամփն, ընդ որում, խոստովանել է, ու ուկրաինական կարգավորման հարցում սխալվել է: Նախագահի պաշտոնն ստանձնելուց ի վեր առաջին անգամ նա Ռուսաստանի և Վլադիմիր Պուտինի հասցեին շատ կոշտ ձևակերպումներ է արել: ԱՄՆ նախագահը նույնիսկ համոզմունք է հայտնել, որ Ուկրաինան «կարող է վերադարձնել կորցրած տարածքները»:
Այս համատեքստում Ալիևի հետ «ոտքի վրա շփումը բավական տպավորիչ է: Ինչ խոսք, ավելի ցանկալի կլիներ, եթե Ադրբեջանի նախագահը ՄԱԿ-ի հեղինակավոր ամբիոնից հայտարարեր, որ Հայաստանի հետ արդեն խաղաղություն է հաստատված, բայց Դոնալդ Թրամփին Ալիևի «երդումը» կարելի է համարել հայ-ադրբեջանական կարգավորման դրական դինամիկայի կողմնակի վկայություն:
Բաց մի թողեք
Հայաստանի խնդիրն է՝ ոչ թե ուրիշներից ակնկալել հաջորդ պատերազմի կանխումը, այլ …
Անսանձ բռնապետ Ալիևի «սանձահարումը», Հայաստանս, ցավոք, լուսանցքում
Հայաստանի քաղաքացին կընդունի՞ ՀՀ չորրորդ հանրապետությունը