Փետրվարի 13-ին՝ ժամը 23:07-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ քաղաքացին փորձում է ինքնասպանություն գործել՝ նետվելով Հաղթանակի կամրջից։
Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ, Հոգեբանական աջակցության և բժշկական ապահովման վարչության հերթապահ հոգեբանը:
Փրկարարները կանխել են քաղաքացու ինքնասպանության փորձը, հայտնում են փրկարար ծառայությունից։
Դեպքի վայրում գտնվող հոգեբանը քաղաքացուն և նրա հարազատին ցուցաբերել է հոգեբանական աջակցություն:

Բաց մի թողեք
Պայթյուն Երևանի թաղամասերից մեկում. կա տուժած. Լուսանկար
Երևանում կառուցվող էլիտար նորակառույց շենքի շինհրապարակում հայտնաբերվել է 49-ամյա ամրանագործի մարմինը
Կոտայքում դաշտամիջյան հատվածում հայտնաբերվել է այրված մեքենա, ներսում՝ երիտասարդի մոխրացած դի․ Լուսանկար