ԱԺ դիմաց այս պահին մեծ էկրան է տեղադրվում։ Հավաքի մասնակիցներն օնլայն հետևելու են վարչապետին անվստահություն հայտնելու թեմայով ԱԺ լսումներին։
«Արթուն ենք» նախաձեռնության համահիմնադիր Նարեկ Մալյանը, որն այս պահին արդեն ԱԺ շենքի դիմաց է, հիշեցրեց՝ հավաքը քաղաքապետարանի կողմից արտոնված է։ Թույլատրել են նաև էկրանի տեղադրումը։
Հիշեցնենք, որ այսօր ժամը 12:00-ին, ԱԺ նիստերի դահլիճում ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության որոշմամբ կհրավիրվեն խորհրդարանական լսումներ: Կքննարկվի խմբակցության ներկայացրած «Ազգային ճգնաժամի և կառավարման ձախողման մասին» ԱԺ հայտարարության նախագիծը:
.jpg)


Բաց մի թողեք
«Հայ հասարակությունը պետք է ներողություն խնդրի»․ Ինչ է ասել Հաջիևը
Լևոն Տեր-Պետրոսյանն այցելել է «Բեսթ լայֆ» բժշկական կենտրոն
Քրեական հետապնդման տակ գտնվող անձին տանում են 25-օրյա վարժական հավաքների․ իրավաբանը ահազանգում է