Պաշտպանության նախարարության շենքի մուտքի մոտ իրավիճակը քիչ առաջ կտրուկ լարվեց։ 44-օրյա պատերազմի ընթացքում անհայտ կորած զինվորների ծնողները, որոնք այսօր բողոքի ակցիա են անցկացնում նախարարության դիմաց, ուժով փակել են ՊՆ-ի դռները և թույլ չեն տալիս, որ որևէ անձ դուրս գա շենքից։
Իրավիճակը լարված է նաև այն պատճառով, որ դեպքի վայր ժամանեցին ոստիկանության ուժեր։
«Մեկդ ինձ կպավ, չգիտեմ՝ ինչ կանեմ։ Դուք ասեք, որ չենք կարողանում բացել դռները, թող իրենք իջնեն բացեն։ Թող գան, պատասխան տան, թե ինչի է այսօր սենց ստացվել»,–ասաց ծնողներից մեկը, տեսնելով ոստիկաններին։
Ոստիկանները փորձեցին ազատել ՊՆ–ի մուտքի հատվածը, սակայն ծնողների և ոստիկանների միջև սկսվեց քաշքշոց:
Բաց մի թողեք
Արթուր Սարգսյանի հայրը առողջական ծայրահեղ ծանր վիճակում է, դատարանը մերժել է միջնորդությունը
ՀԷՑ-ում ՔՊ-ական նոր «խմբաքանակ» են ստացել․ Լուսանկար
Ռուսաստանից քանի հայ վարորդի են «դեպորտ արել»