16/10/2025

Ես պայքարելու եմ այնքան ժամանակ, որքան կներեն իմ ֆիզիկական ուժերը․ Լևոն Տեր-Պետրոսյան

«Թեեւ, գուցե անհամեստաբար, ես համարում եմ, որ լիովին կատարել եմ իմ պարտքը ժողովրդի ու երկրի հանդեպ, սակայն անգամ դա ինձ իրավունք չի տալիս հեռանալ ասպարեզից, քանի դեռ Հայաստանը գտնվում է այսպիսի թշվառ վիճակում։

Ես պայքարելու եմ այնքան ժամանակ, որքան կներեն իմ ֆիզիկական ուժերը եւ որքան իմ ծառայությունը պահանջված կլինի ժողովրդի կողմից։

Ես լիովին հասկանում եմ ձեր զայրույթը անարդար իրականության դեմ, բայց երբեք չէի ցանկանա, որ այդ զայրույթը վերածվեր մաղձի ու չարացածության»։

ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյան