15/10/2025

Լևոն Արոնյանը ոչ-ոքի արդյունքով է ավարտել Բրազիլիայում ընթացող «Grand chess tour»-ի առաջին պարտիան

Լևոն Արոնյանը ոչ-ոքի արդյունքով է ավարտել Բրազիլիայում ընթացող «Grand chess tour»-ի առաջին պարտիան:

«Grand Chess tour»-ի եզրափակիչ մրցաշարի առաջին տուրում Լևոն Արոնյանը մրցել է ԱՄՆ դրոշի ներքո հանդես եկող Ֆաբիանո Կարուանայի հետ:

Պարտիայի 37-րդ քայլին գրոսմայստերները համաձայնել են կիսել միավորը:

«Grand chess tour»-ի եզրափակիչ մրցաշարն անցկացվում է Բրազիլիայի Սան Պաուլո քաղաքում: Ընդհանուր մրցանակային ֆոնդը գերազանցում է 1 միլիոն դոլարը։