15/10/2025

Մոլդովայի խորհրդարանի ընտրության նախնական արդյունքների համաձայն` հաղթում է Սանդուի քաղաքական ուժը. Լուսանկար

Կիրակի Մոլդովայում կայացած խորհրդարանի ընտրության արդյունքների համաձայն` նախագահ Մայա Սանդուի հիմնադրած «Գործողության և համերաշխության կուսակցությունը» կարող է պահպանել խորհրդարանական մեծամասնությունը՝ մանդատների բաշխումից հետո։

Այդ մասին փաստում են Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախնական տվյալները՝ քվեների 99.12%-ի հաշվարկից հետո։

Այս պահին առկա տվյալներով, Սանդուի ուժը ստացել է ձայների 49,88%-ը և կարող է 101 տեղանոց խորհրդարանում 55 մանդատ ստանալ:

Նախնական տվյալների համաձայն, մնացած մանդատները կարող են բաշխվել հետևյալ կերպ՝ «Հայրենասիրական դաշինք»՝ 26, «Այլընտրանք» կուսակցությունների եվրոպամետ դաշինք՝ 8, «Մեր կուսակցությունը»՝ 6, «Ժողովրդավարություն տանը» կուսակցություն՝ 6:

Blog Image