Սեպտեմբերի 27-ին, երբ ողջ հայությունը հիշում էր պատերազմի տարելիցը, շատերը Եռաբլուր էին գնում եւ ծաղիկներ խոնարհում Հայաստանի տարբեր քաղաքներում հիշատակի հուշարձաններին ու հերոսների գերեզմաններին, իշխանությունը ոչ թե Եռաբլուրում էր կամ մեր անմեղ զոհերին նվիրված որեւէ հիշատակի վայրում, այլ գործուղումների ու վոյաժների մեջ։
Իսկ իշխանության այն ներկայացուցիչները, որոնք էլ գործուղման չէին, ռեստորանում էին։ Արմավիրի մարզում գտնվող «Նոր Դվին» ռեստորան էին հրավիրել Վաղարշապատ համայնքի գործարարներին, բանկիրների, քիչ թե շատ ունեւոր մարդկանց եւ սկսել էին նոյեմբերի 16-ի ընտրությունների քարոզարշավը։
Այդ օրը Էջմիածին քաղաքն ու նրան հարակից համայնքները Վաղարշապատ խոշորացված համայնքի Տեղական ինքնակառավարման մարմիններ են ընտրելու։ Ըստ ամենայնի, այս ընտրությունները ՔՊ-ականների համար կենաց-մահու պայքար են դարձել, դա է պատճառը, որ դեռ ընտրությունների մեկնարկը չտրված, դեռ թեկնածուների առաջադրումն ու քարոզարշավը չսկսված ողջ թիմով աշխատում են, որ համայնքային իշխանությունը ձեռքներից չգնա։
Բայց քանի որ սրանք ամեն ինչում են ստում եւ կեղծիքը դարձել է նրանց առօրյա գործելաոճը սեպտեմբերի 27-ի հավաքը Նոր Դվին ռեստորանում փորձում են ներկայացնել որպես ինչ որ հանդիպումների շարքի մեկնարկ՝ «բիզնես-նախաճաշ ֆորմատով»։
Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածների նախարար Դավիթ Խուդաթյանը իր էջում նախօրեին գրել է․
«Գործընկերներիս հետ սկսում ենք Հայաստանում աշխատող, բարիք ստեղծող գործարարների հետ հանդիպումների շարք՝ բիզնես-նախաճաշի ֆորմատով։ Առաջինը Վաղարշապատ համայնքն էր»։
Իսկ գործընկերները ոչ ավել ոչ պակաս՝ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանն է, էկոնոմիկայի նախարար Գեւորգ Պապոյանը։ Այսինքն, այն մարդիկ, որոնցից այս կամ այն կերպ կախված է բիզնես աշխարհը, որոնցից այս կամ այն ակնկալիքն ունի եւ վերջիններս էլ լիքը լծակներ ունեն նրանց նկատմամբ։
Ավելի կոշտ ճնշում, որի ուղիղ նպատակը քվեներ բերելն է ՔՊ-ին, դժվար է պատկերացնել, բայց այս իշխանությունը 24/7 ռեժիմով խոսում է արդար ընտրությունների մասին։
Արեգ Մարգարյան
Բաց մի թողեք
Ռուսաստանից քանի հայ վարորդի են «դեպորտ արել»
Փաշինյանը սկսեց գրոհը. հոգևորական է ձերբակալվել, թեմի առաջնորդի տուն են խուզարկել․ Լուսանկար
Փաշինյանին Եգիպտոսում ձեռքի հետ են ընդունել․ Տեսանյութ