15/10/2025

Վալոդյա Գրիգորյանի սպանության մասով իշխանության ներկայացուցիչները շահարկում են անհասկանալի վենդետայի վարկածը

Վալոդյա Գրիգորյանի սպանության մասով իշխանության ներկայացուցիչները շահարկում են անհասկանալի վենդետայի վարկածը, որի վերաբերյալ հարկ ենք համարում նշել հետևյալը։

❗Վալոդյա Գրիգորյանը անձնական որևէ խնդիր չի ունեցել որևէ մեկի հետ՝ իր գործունեության ընթացքում բացառապես առաջնորդվելով «բոլորի համայնքապետը» սկզբունքով՝ անելով առավելագույնը հանուն միասնության և համերաշխության։

❗Մերձավան գյուղում փետրվար ամսին տեղի ունեցած միջադեպի հետ որևէ առընչություն չեն ունեցել Վալոդյա Գրիգորյանը, նրա եղբայրը։ Վալոդյա Գրիգորյանի եղբոր ապօրինի կալանավորումը եղել է մարտի 30-ի ընտրություններից առաջ քաղաքական ճնշման դրսևորում, որի վերաբերյալ Վալոդյա Գրիգորյանը փետրվարի 8-ին արել է պաշտոնական հայտարարություն։

❗Անգամ դատախազության կողմից ներկայացված մեղադրանքով՝ Վալոդյա Գրիգորյանի եղբայրը մեղադրվում է բացառապես խուլիգանություն կատարելու հոդվածով՝ չունենալով որևէ առընչություն սպանության հետ։

❗Վալոդյա Գրիգորյանի սպանության գործող առաջին անձի (փետրվարին սպանվածի եղբոր) ձերբակալումից հետո ՆԳՆ-ի կողմից ցուցաբերվեց խայտառակ ոչ պրոֆեսիոնալ մոտեցում՝ սպանությունը ներկայացնելով որպես փետրվարյան դեպքերի շարունակություն՝ կատարելով դատարանի գործառույթ։ Սա իրավապահ համակարգի կողմից քաղաքական գնահատական տալու անթույլատրելի դրսևորում է։

❗Հաջորդ օրը առերևույթ սպանություն կատարող անձի ձերբակալումը ակնհայտ դարձրեց, որ հնարած վենդետայի վարկածը որևէ առընչություն չունի իրականության հետ։

❗Վերահաստատելով Վալոդյա Գրիգորյանի հանրային բացառիկ ազնիվ և պատշաճ վարքագիծը, բացառելով միջանձնային խնդիրների առկայությունը՝ անկհայտ է, որ նրա սպանության գործով առկա են կազմակերպիչներ և պատվիրատուներ։

❗Իրավապահ համակարգից պահանջում ենք շարունակել սպանության ամբողջական բացահայտման օպերատիվ աշխատանքները՝ զերծ մնալով տեղի ունեցածին տալ գնահատականներ՝ այն թողնելով դատարանի իրավասությանը։

❗Մենք խիստ հետևողական ենք լինելու Վալոդյա Գրիգորյանի սպանության ամբողջական բացահայտմանը։ Բոլոր մեղավորները դատարանի կողմից ստանալու են արժանի պատիժ։