15/10/2025

Պարզվում է, որ պարտվելը նույնքան խրախուսելի է, որքան հաղթելը, դեռ ավելին, այն դուռ է բացում իրական և իսկական պետության համար

ԱԶԳԻ ՊԱՊԱՆ

Մինչև հիմա հայ դպրոցի նպատակը եղել է Հայոց ազգային արժեքների, ինքնության և անցյալի հայրենասիրական ավանդույթներով մատաղ սերնդի կրթության և դաստիարակության ապահովումը։

նիկոլ փաշինյանը դա համարում է արխայիկ մոտեցում։ Հայտարարելով, թե` կրթությունը նորաձև է, նա կատարում է կտրուկ շրձադարձ, որը ուղիղ հակառակն է մեր դավանած արժեքների։ Եվ ի՞նչ…

Պարզվում է, որ պարտվելը նույնքան խրախուսելի է, որքան հաղթելը, դեռ ավելին, այն դուռ է բացում իրական և իսկական պետության համար, նա հայրենասիրությանը հակադրում է դավաճանությունը, որպես պետության անվտանգության հուսալի երաշխիք, նա պետական սահմաններից և ինքնության արխետիպերից նահանջը դիտարկում է, որպես խաղաղության ապահովման միջոց և դեռ ավելին, փորձում է նսեմացնել բանակի գործոնը պետության անվտանգության ապահովման գործում, նա ՔՊ֊ական արշավանք է սկսում ազգային խորհրդանիշերի դեմ, նա իսպառ անտեսում է թշնամու գործոնը պետական հարաբերություններում` իրական վտանգը տեսնելով առավել շատ ընդդիմադիր դաշտում, քան պետական սահմաններից դուրս, նա խաղաղության անվան տակ փորձում է ստեղծել մի պետական համակարգ` անուն հնչեցնելով, որպես Չորորդ Հանրապետություն` հեռանկարում ունենալով այնպիսի Սահմանադրություն, որը օրենսդրորեն ավելի հաճո է Թուրքիային և Ադրբեջանին, քան բուն հայ ժողովրդին։

Իսկ մենք տկարամտորեն հեգնում ենք, թե ո՞նց կարող է լինել` Կրթությունը նորաձև… Ի՞նչ է, նա չգիտե՞ր այդ մասին… Այս կարգախոսը խորիմաստ է, քան մենք կարծում ենք։ Սա հրեից փեսայի և իր իսկ տիկնոջ համար մի իսկական գյուտ է։ Մեր գյուղում ասում են, թամամ խոսքը իշին են ասում։ Առայժմ ՔՊ֊ական վարչապետը մեզ խնայում է։ Հո չպիտի կանգնի ու ամբողջ բողազով գոռար.

֊ Ով հայ ժողովուրդ խաբարդա` մենք գնում ենք դեպի թուրքացում…

Հայոց դպրանոցում այսպիսի կոչ եղե՞լ է… Չեղավ, որ իսկապես, նիկոլական կրթությունը նորաձև է։

Դրան արգելք է հանդիսացել և հանդիսանում է Հայոց ազգային հենասյուններից մեկը` տերունական դավանանքը և քրիստոնեական հավատքը։ Չորորդ Հանրապետությանը նոր հավատք է պետք։

Ահա նոր Հայաստանի հավատո հանգանակը` ՆԻԿՈԼԻ ՄԵԾԱԴԻՐ ՆԿԱՐԸ ԷՐԴՈՂԱՆԻ ԿՈՂՔԻՆ։ Սովորաբար հայ քրիստոնյան կծքի վրա, սրտի մոտ կրում է Սուրբ Ավետարանը։ Նիկոլի կրծքին, սրտին մոտ, սրտին մերձ Էրդողանի գիրքն է, որպես ուղեցույց հավերժ խաղաղության, նոր պետության, նոր հավատի և հայությունից անդին, իբրև փյունիկ թռչուն վեր հառնված նորաթուխ ազգի։ Ականջից ականջ նիկոլի լայն ժպիտն է։

Վարչապետը երկունքի մեջ է.

Եվ երկնում է երկիրը, և երկնում է երկինքն և երկնում է ծովը ծիրանի և ի ծովույն վազեր խարտեաշ պատանեկիկ…

Դա դեռ վաղ էր, երբ իջևանատան անմեղ պատանեկիկը ոչ բեղ ուներ և ոչ էլ մորուս… Հիմա նա բեղ ու մորոքով օծված անմռունչ այր է, որպես Աստծո պատիժ, վերից մեզ իջեցված` Ազգի պապա։

Լևոն Ջավախկանի Ֆեյսբուքի էջից