Ուլյանովսկում ձերբակալվել է 27-ամյա տղամարդ, որին կասկածում են իր կնոջ և երկու անչափահաս դուստրերի սպանության մեջ։ Այս մասին հայտնել է ՌԴ Քննչական կոմիտեի մամուլի ծառայությունը։
Ընտանիքի հայրն ավելի վաղ ինքնասպանության փորձ էր արել։ Նա բժշկական օգնություն է ստացել, որից հետո տեղափոխվել է քննչական բաժին։
27-ամյա մոր և նրա երեխաների մարմինները հայտնաբերվել են այսօր Ուլյանովսկի Կիևսկի բուլվարի բնակարաններից մեկում։ Նրանք մահացել են դանակահարությունից, հաղորդում է «Կոմերսանտի» աղբյուրը։
URA.RU-ն և «Կոմսոմոլսկայա պրավդան» հայտնել են, որ ամուսինն ու հայրը, ենթադրաբար, տառապել է խաղամոլությունից ունեցած կախվածությամբ: Հրապարակումների համաձայն՝ ընտանիքը ֆինանսական խնդիրներ է ունեցել։
Քննիչները չեն բացահայտել հանցագործության նախնական դրդապատճառը։ ՔԿ-ն քրեական գործ է հարուցել երկու կամ ավելի անձանց սպանության համար։ Մարդասպանին սպառնում է ցմահ ազատազրկում։


Բաց մի թողեք
Արցախցի այս կինն ապրում է անմարդկային պայմաններում` օգնության կարիք ունի. Լուսանկար
Քաղաքն անպատրաստ է դիմավորում տարվա բոլոր եղանակները՝ ձյունն ու սառնամանիքները, հորդառատ անձրեւները
Երևանի Արաբկիր թաղամասում ազոտի երկօքսիդի պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան