16/10/2025

Բռնաբարել է աշակերտուհուն, ապա խեղդամահ է արել

Օրերս Ղրզստանի Իսիկ-Կուլի շրջանի Բարսկուն գյուղից 17-ամյա դպրոցական Այսուլուուն պատահական մեքենա է նստել։ Ըստ նրա ընտանիքի՝ դեռահասը ուղևորվում էր հարևան Կարակոլ քաղաք՝ ընկերուհուն այցելելու։

Բարսկոնի գյուղական բենզալցակայանի տեսախցիկները ֆիքսել են, թե ինչպես է դպրոցական աղջիկը ժամը 12:45-ին նստում Honda Stream մակնիշի մեքենան։

Քննիչները պարզել են, որ վարորդը՝ 41-ամյա տղամարդը, դեռահաս աղջկան տարել է հարևան գյուղ և բռնաբարել նրան իր մեքենան նստելուց 15 րոպե անց։ Այնուհետև նա նրա հետ վարել է ևս 60 կմ, ապա կանգ առել լճակի մոտ, որտեղ խեղդամահ է արել նրան։

Ոստիկանության տվյալներով՝ կասկածյալը դպրոցական աղջկա մարմինը նետել է մայրուղու երկայնքով՝ Բիշքեկ տանող ճանապարհին, որը գտնվում է Ղրղզստանի մայրաքաղաքից մոտ 120 կմ հեռավորության վրա։ Տղամարդը փորձել է թաքցնել իր հանցագործությունները՝ լվանալով և թողնելով մեքենան, ինչպես նաև ազատվելով հեռախոսից և SIM քարտից, հաղորդում է Ներքին գործերի նախարարության մամուլի ծառայությունը։

Այնուամենայնիվ, իրավապահ մարմինների աշխատակիցներին հաջողվել է նրան ձերբակալել Բիշքեկում: Ներքին գործերի նախարարությունը հայտնել է, որ նա 41 տարեկան է և նախկինում ունեցել է քրեական անցյալ: Ձերբակալվածի անունը և ազգանունը չի հրապարակվում. գերատեսչության մամուլի հաղորդագրության մեջ նշված են միայն նրա անվան սկզբնատառերը՝ «Ա.Կ.»: Ոստիկանությունը նաև չի նշել նրա նախկին դատվածությունները:

Դեպքն այնքան բուռն արձագանք ու վրդովվմունք է առաջացրել հանրապետությունում, որ Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովը պատկան մարմիններին հանձնարարել է նման դեպքերի համար վերականգնել մահապատիժը երկրում: