Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը եղանակի վերաբերյալ նոր տեղեկություններ է հայտնել՝ նշելով, որ առաջիկա օրերին կտրուկ կտաքանա:
«Վերջին 2 օրերին Սև ծովի ցիկլոնով պայմանավորված հանրապետության տարածքում օդի ջերմաստիճանը զգալի նվազել է, մի շարք շրջաններում տեղումներ են, բայց մենք ձեզ համար ունենք շատ լավ լուր:
Սկսած հոկտեմբերի 3-ից այդ ցիկլոնն ամբողջությամբ դուրս կգա մեր տարածաշրջանից՝ իր տեղը զիջելով հարավ-արևմուտքից արևադարձային լայնություններից ներթափանցող տաք օդային հոսանքներին:
Հոկտեմբերի 3-6 ընկած ժամանակահատվածում մեր երկիրը գտնվելու է այդ տաք հոսնանքերի ազդեցության գոտում: Հանրապետության ողջ տարածում օդի ջերմաստիճան աստիճանաբար բարձրանալու է մոտ 8-10 աստիճանով»,- սոցցանցում հրապարակած տեսանյութում ասել է Սուրենյանը:
Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրենը նաև հայտնել է, որ սպասվում է տաք և սակավատեղում հոկտեմբեր:
Բաց մի թողեք
Հայաստանի հավաքականը 1։0 հաշվով պարտվեց Իռլանդիայի հավաքականին․ Լուսանկար
Հպարտության հետ զուգահեռ՝ երեխաների ուղեկիցն է անսահման կարոտը. կապիտան Արսեն Ահանյանն անմահացել է հոկտեմբերի 13-ին. Լուսանկարներ
Սամվել Կարապետյանի դատական նիստը արագացրել են, որ ակցիան դատարանի մոտ չկայանա․ Լուսանկար