Ադրբեջանի Գաբալա (պատմական Կապաղակ) քաղաքում գումարվում է Թուրքական պետությունների կազմակերպության հերթական գագաթնաժողովը։ Թուրքական մամուլը հայտնում է, որ այդ նպատակով Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը երկօրյա այցով մեկնում է Ադրբեջան։
Բաքվի լրատվամիջոցմերը հայտնում են, որ ԹՊԿ գագաթնաժողովի կարգախոսն է «Տարածաշրջանային խաղաղությունը և անվտանգությունը»։ ԹՊԿ անդամ են Թուրքիան, Ադրբեջանը, Ղազախստանը, Ուզբեկստանը և Ղրղզստանը։ Կազմակերպության դիտորդ անդամ է Թուրքմենստանը, ինչպես նաև՝ Հունգարիան։
Չափազանց ուշագրավ է, որ թուրքախոս պետությունները Գաբալայում գագաթնաժողովի են հավաքվում Գազայում հրադադարի հաստատման ուղղությամբ ԱՄՆ նախագահի վերջին նախաձեռնության և հայ-ադրբեջանական կարգավորման ջանքերի համատեքստում և քննարկելու են տարածաշրջանային խաղաղության և անվտանգության հետ կապված հարցեր։
Թուրքիան իսրայելա-պաղեստինյան կարգավորման գործընթացում ԱՄՆ-ից դիվանագիտական լուրջ «բոնուս է ստացել», և Էրդողանն, ամենայն հավականությամբ, «նավից պարահանդես է մեկնում», որպեսզի թուրքական պետությունների համերաշխությամբ փորձի առավելագույնս ներգրավվել «Թրամփի ուղու» ծրագրում։
Գաղտնիք չէ, որ Թուրքիան Սյունիքում հաղորդուղու բացումը գնահատում է որպես Կենտրոնական Ասիայի հետ անմիջական կապի առանձնահատուկ հնարավորություն։
ԹՊԿ Աստանայի հռչակագորւմ դրված է «թուրանական բանակի կազմավորման» նպատակ։ Թուրքիան, որ այդ գաղափարի մոդերատորն է և դրան Պակիստանի ներգրավման նպատակ ունի, ՆԱՏՕ-ի անդամ է։ Թուրքական աշխարհի ռազմական ինստիտուցիոնալացումն, անկնհայտորեն, մարտահրավեր է ՆԱՏՕ-ին։
Միաժամանակ այդ նախագիծն արմատապես հակասում է Ռուսաստանի, ինչպես նաև Չինաստանի և Իրանի աշխարհաքաղաքական շահերին։ Եթե ԹՊԿ Գաբալայի գագաթնաժողովը «հերթապահ» միջոցառում չէ, ապա ի՞նչ նպատակ է հռչակելու այն և դրան ի՞նչ անակնկալներ կարող են կամ պետք է հաջորդեն։
Բաց մի թողեք
Փաշինյանը սկսեց գրոհը. հոգևորական է ձերբակալվել, թեմի առաջնորդի տուն են խուզարկել․ Լուսանկար
ՄԱԿ Խոշտանգումների դեմ կոմիտեն լուրջ մտահոգություն է հայտնել Բաքվում 23 հայերի կալանքի վերաբերյալ
Քանի՞սն է Հայաստանի քաղաքացիություն ձեռք բերել, քանի՞սն է մասնակցելու քվեարկությանը