Ներքին գործերի նախարարության elections.mia.gov.am հարթակում հոկտեմբերի 7-ին հրապարակվել են Արմավիրի մարզի Վաղարշապատ համայնքի տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների ընտրողների տվյալները։
Այս մասին հայտնել է ՆԳ նախարարությունը:
Քաղաքացիները հնարավորություն ունեն հրապարակված ընտրացուցակներում որոնել կամ ներբեռնել իրենց տվյալները։
Նոյեմբերի 16-ին կայանալիք ընտրություններին Արմավիրի մարզի Վաղարշապատ համայնքում ընտրելու իրավունք ունեցող անձինք իրենց տվյալներին կարող են ծանոթանալ ՆԳ նախարարության պաշտոնական կայքի «Ընտրություններ» բաժնում կամ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի ՏԻՄ 16․11․25 ընտրողների ռեգիստր և ընտրողների ցուցակներ բաժիններում:
ԿԸՀ ՏԻՄ ընտրողների ռեգիստրի որոնմամբ՝ հնարավոր է քարտեզի վրա տեսնել տեղամասային կենտրոնի հասցեն:

Բաց մի թողեք
#Ուղիղ․ Ընթանում է 2026-ի ընտրություններում ՔՊ ցուցակի հաստատման առաջին փուլի քվեարկությունը․ Տեսանյութ
Բագրատաշենի մաքսակետ տանող ճանապարհին «ֆուռերը» կտրել էին մեծ թվով մալուխներ
Աշտարակում «Toyota»-ն բшխվել է բնակչի քարե շինությանը ու մասամբ փլnւզել այն․ Լուսանկար