Հոկտեմբերի 16-ին Բագրատ Սրբազանի եւ մյուսների գործով դատական հերթական նիստը սկսվեց եւ մեկ ժամ անց՝ հետաձգվեց, քանի որ մեղադրյալներից Տիգրան Գալստյանը ներկա չէր՝ հիվանդանոցում էր։
Մինչ նիստի հետաձգում ԱԺ պատգամավոր Արթուր Սարգսյանի պաշտպան Արամ Վարդեւանյանը հայտարարեց, թե անհետաձգելի միջնորդություն պետք է ներկայացնի, սակայն դա կանի դռնփակ նիստում։
30 րոպե դռնփակ կարգով միջնորդությունը քննելուց հետո փաստաբանները լրագրողներին միայն ասացին՝ միջնորդությունը մերժվել է։
Արթուր Սարգսյանի մտերիմներից տեղեկացանք, որ միջնորդությունը վերաբերել է նրան կալանքից անհապաղ ազատ արձակելուն, քանի որ Սարգսյանի 85-ամյա հայրն առողջական լուրջ խնդիրներ ունի՝ սրտի ինֆարկտ է ստացել, ծանր վիրահատություն է տարել, որդու ներկայությունն է անհրաժեշտ։
Նիստը նախագահող իշխանության սրտի դատավոր Կարեն Ֆարխոյանը տեղում մերժել է միջնորդությունը։






Բաց մի թողեք
Փաշինյանը սկսել է իր աշխատասենյակ «բերման ենթարկել» մարզպետներին, որտեղ է հոգնայի փուչիկը
Նիկոլի պատարագի ժամանակ սարկավագներից մեկը ուշաթափվել է, նրան բռնել է ՔՊ-ական կեղծ դպիրը․ Տեսանյութ
Հավանական եմ համարում, որը ՀԷՑ-ը կզրկվի լիցենզիայից․ Ռոմանոս Պետրոսյան