Շուրջ 4 ամիս է, ինչ Դիլիջան քաղաքը եւ հարակից 6 գյուղերը՝ Գոշը, Թեղուտը, Հաղարծինը, Հովքը, Խաչարձանն ու Աղավնավանքը, նոտար չունեն։
Հրապարակ թերթը գրել է․ Դիլիջան համայնքի բնակիչները նոտարական գործարքների համար ստիպված են հավելյալ փող եւ ժամանակ ծախսել, կտրել մոտ 35 կմ ճանապարհ, հասնել Վանաձոր կամ Իջեւան։
Դիլիջանում երկար տարիներ նոտար աշխատած, ծագումով Վանաձոր քաղաքից Ալբերտ Եգանյանն այս տարի տեղափոխվել է Վանաձոր եւ այնտեղ է նոտար աշխատում։
Դիլիջան քաղաքից հայտնեցին, որ արդարադատության նախարարությունը Դիլիջանում նոտար աշխատելու համար մրցույթ է անցկացրել, եւ առաջիկա մեկ ամսվա ընթացքում Դիլիջանը նոտար կունենա։ Դիլիջանցիները հույսով սպասում են։






Բաց մի թողեք
10 անշարժ գույք, մեքենա, 11 մլն. դրամ տարեկան եկամուտ. ինչ է հայտարարագրել Սյունիքի փոխմարզպետը. Լուսանկար
ՔՊ վարչության հերթական նիստի ընթացքում ևս տարբեր ՔՊ-ականներ «կհարցաքննվեն»
Մեղադրյալներից մեկը Վճռաբեկ դատարանի դատավորներից մեկի 80-ամյա մայրն է․ Լուսանկար