Իշխանությունը որս է սկսել Սամվել Կարապետյանի թիմակիցների նկատմամբ:
Հրապարակ թերթը գրել է․ Նախօրեին՝ երեկոյան, իրավապահ համակարգի ավելի քան 50 աշխատակից «սանրել» է Աջափնյակ համայնքի Արզումանյան փողոցը, հարակից փողոցներն ու փորձել հայտնաբերել ցուցարարների, որոնք իբր նյութական շահագրգռության դիմաց են մասնակցել «Մեր ձեւով» շարժման վերջին հանրահավաքին։
Հանրահավաքի կադրերով նույնականացրել են մասնակիցներին, ճշտել ոմանց բնակության հասցեները եւ այցելել նրանց, հարցուփորձ արել, թե ինչու, ում դրդմամբ են մասնակցել հավաքին։
Երկրում վխտացող բյուր խնդիրները թողած, կրիմինալի դեմ պայքարը թողած, իրավապահ համակարգը զբաղված է իշխանության քաղաքական շահերի սպասարկմամբ, ընդդիմադիրներ բռնելով, երկրում վախ տարածելով, որ հաջորդ հանրահավաքներին կանխի մարդկանց մասնակցությունը։






Բաց մի թողեք
10 անշարժ գույք, մեքենա, 11 մլն. դրամ տարեկան եկամուտ. ինչ է հայտարարագրել Սյունիքի փոխմարզպետը. Լուսանկար
ՔՊ վարչության հերթական նիստի ընթացքում ևս տարբեր ՔՊ-ականներ «կհարցաքննվեն»
Մեղադրյալներից մեկը Վճռաբեկ դատարանի դատավորներից մեկի 80-ամյա մայրն է․ Լուսանկար