«Վազգեն Սարգսյանն ուզում էր հասնել նրան, որ Հայաստանի բանակն իր սպառազինությամբ որևէ կերպ չզիջի Ադրբեջանին»:
Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է Հոկտեմբերի 27-ին զոհ դարձած սպարապետ Վազգեն Սարգսյանի եղբայրը՝ Արամ Սարգսյանը։
«Վազգեն Սարգսյանը համարում էր, որ տնտեսությունը հզորացնելով, Ադրբեջանից հետ չմնալով՝ մենք կարող ենք ստատուս քվոն պահել։ Բայց նա միանշանակ կողմնակից էր, և այդ մասին կհաստատի Սամվել Բաբայանը․ իրենք երկուսով մտել են Լևոն Տեր-Պետրոսյանի մոտ և ասել, թե մնացած 5 շրջաններով ինչ ուզում ես, կարող ես զիջել, բայց Քելբաջարն ու Լաչինը պահում ես, Լեռնային Ղարաբաղի անկախությունը ճանաչելուց հետո տալիս ենք նաև Քելբաջարը։
Բայց Լևոն Տեր-Պետրոսյանն ասել է, որ նման տարբերակ չունի։ Այսինքն՝ Վազգեն Սարգսյանի մոտեցումներին՝ պահեցին, չպահեցին, հիմա հաշտ եմ, թե հաշտ չեմ… լիքը բաների հետ հաշտ չեմ, ձեր հարցերի հետ էլ հաշտ չեմ, իմ խղճի հետ էլ հաշտ չեմ, կորցրածի հետ էլ հաշտ չեմ»,- ասել է Արամ Սարգսյանը։






Բաց մի թողեք
«Քոչարյան Ռոբերտ, մին հարց տամ լի Ծեզ». Տիգրան Պետրոսյան
Պետք է պարզապես քաղաքացին դուրս գա տանից․ Գոհար Մելոյան
Ի՞նչ է նշանակում Սևանա լճի թյուրքական Gökçä շատ ուշ հայտնված անվանումը․ Լուսանկար