Պարզվում է՝ ՔՊ-ում վարչության նախորդ նիստերից մեկի ժամանակ, երբ Փաշինյանն ասել է, որ 2026-ի նախընտրական շտաբի պետ պետք է ընտրենք, բազում ՔՊ-ականներ ինքնառաջադրվել են. Գեւորգ Պապոյանը, Արայիկ Հարությունյանը, Ալեն Սիմոնյանը եւ ուրիշներ:
«Հրապարակ» թերթը գրում է․ Սակայն վերջին նիստի ժամանակ արդեն պաշտոնապես միայն երկու հոգի է առաջադրվել՝ Գեւորգ Պապոյանն ու Արայիկ Հարությունյանը: Քվեարկության արդյունքում ձայների մեծամասնությունը ստացել է Արայիկ Հարությունյանը, թեպետ Պապոյանը կուսակցության վարչության ընտրությունների արդյունքներով երկրորդն է՝ Փաշինյանից հետո։
Իսկ թե ինչպես է Հարությունյանն արժանացել վերնախավի համակրանքին, ասացին, որ աշխատակազմի ղեկավարները, որպես կանոն, գորշ կարդինալներ են եւ տիրապետում են ներկուլիսային անցուդարձին։






Բաց մի թողեք
10 անշարժ գույք, մեքենա, 11 մլն. դրամ տարեկան եկամուտ. ինչ է հայտարարագրել Սյունիքի փոխմարզպետը. Լուսանկար
ՔՊ վարչության հերթական նիստի ընթացքում ևս տարբեր ՔՊ-ականներ «կհարցաքննվեն»
Մեղադրյալներից մեկը Վճռաբեկ դատարանի դատավորներից մեկի 80-ամյա մայրն է․ Լուսանկար