«ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հոկտեմբերի 23-ի Կառավարության նիստում վերահաստատեց, որ Հայաստանում չի կարող կոնյակ արտադրվել, քանի որ այն ստեղծվում է միայն Ֆրանսիայի Կոնյակ երկրամասում աճեցված խաղողից:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Փաստորեն, դեպի Եվրոպա ձգտող հայկական իշխանությունների առջեւ խիստ պահանջներ են դրվում, անգամ սահմանվում են ժամկետներ. գրեթե 20 տարի
«Կոնյակ» անունը հայկական շուկայից հանելու մասին իշխանությունները դեռեւս 2021-ին էին խոսում, ասում, որ Հայաստանն ու Եվրոպական Միությունն առաջիկայում նախատեսում են ֆինանսավորման նոր համաձայնագիր ստորագրել, որով ԵՄ-ն Հայաստանին 3 մլն եվրո գումար կտրամադրեր։
Հայաստանը պետք է դադարեցներ հայկական կոնյակի համար «Կոնյակ» անվան կիրառությունը, այդ գումարով կազմակերպեր եւ մշակեր հայկական խմիչքի համար նոր բրենդ, գովազդեր ու խթաներ դրա օգտագործումն ու տարածումը, ինչպես նաեւ կազմակերպեր հայկական նոր բրենդի դիրքի ու մրցակցության պահպանումն արտաքին շուկաներում։
2021 թվականից ակնհայտ որեւէ փոփոխություններ չեն եղել, ինչն էլ, հնարավոր է, բարկացրել է եվրոպացիներին։
Հիշեցնենք, որ «Կոնյակ» անվանումից հրաժարվելու պահանջը նախատեսված է 2017թ. նոյեմբերի 24-ին Հայաստանի Հանրապետության եւ Եվրոպական Միության միջեւ ստորագրված «Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության» համաձայնագրով, որն ամբողջությամբ ուժի մեջ է մտել 2021 թ. մարտի 1-ից։
Նույն համաձայնագրով նախատեսվում էր հրաժարվել նաեւ «Շամպայն» անվանումից։ Այս անուններից հրաժարվելու ու նոր անուններ ընտրելու համար Հայաստանին ժամանակ է տրվել մինչեւ 2043 թվականը։
Ստացվում է, որ իշխանությունները մերժում են ե՛ւ կոնյակը ե՛ւ Արարատը, սակայն շարունակում են պետական գնումներ իրականացնել՝ գնելով «Արարատ» կոնյակ»։






Բաց մի թողեք
Հիվանդը դու ես, եկեղեցին չի․ Պինդ պահիր բանալին։ Կարևոր չէ, որ ինչ ունես, չունես՝ կորցրել ես․․․
Հոգեւորականների հետ ուշագրավ դեպքեր են տեղի ունեցել. ինչն է պատճառը. Լուսանկար
Ի՞նչ է հայտարարագրել քաղբանտարկյալներով լի Երեւան-Կենտրոն ՔԿՀ-ի նոր պետ, Աննա Հակոբյանի վարսահարդարի ամուսին Թամարյանը. Լուսանկար