Տաշիր ընկերությունների փոխնախագահ, «Մեր ձևով» քաղաքական շարժման համակարգող Նարեկ Կարապետյանն այսօր առավոտյան լուսանկար է հրապարակել, որտեղ կրում է գլխարկ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի «Make America Great Again» կարգախոսով, Կարապետյանը կից գրառում է արել նաեւ. «Գուշակեք ում հետ ենք հանդիպելու»:
Մեր տեղեկություններով՝ Նարեկ Կարապետյանը Նյու Յորք է մեկնում, որտեղ նախատեսված է հարցազրույց աշխարհահռչակ քաղաքական մեկնաբան Թակեր Կարլսոնի հետ, որը Fox News-ում վարում է իր Tonight Carlson Tucker հաղորդումը:
Նա նաև The Daily Caller լրատվական կայքի ստեղծողն ու նախկին գլխավոր խմբագիրն է, հարցազրույցներ է վարել պետությունների առաջնորդների հետ:


Բաց մի թողեք
ԲՏԱ նախարար նշանակվելուց 3 ամիս առաջ ընկերություն է հիմնել․ Լուսանկար
«Ապրելու երկիր»-ը կմասնակցի Ջերմուկի ՏԻՄ ընտրություններին. Լուսանկար
«Ուժեղ Հայաստանի» պատգամավորները պարգևավճարները կուղղեն Տիգրանաշենի բնակիչներին