30/10/2025

Թրամփը կարգադրել է Պենտագոնին՝ անհապաղ սկսել միջուկային զենքի փորձարկումներ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ հանձնարարել է Պենտագոնին՝ անհապաղ սկսել միջուկային զենքի փորձարկումներ։

Այս մասին նա գրել է իր սոցկայքի էջում։ Թրամփի խոսքերի համաձայն, Միացյալ Նահանգները ներկայումս ունի ամենամեծ միջուկային զինանոցը։

«Ռուսաստանը երկրորդն է, իսկ Չինաստանը, զգալիորեն հետ մնալով, զբաղեցնում է երրորդ տեղը, սակայն փորձում է հավասարվել վերջին հինգ տարիներին։ Այլ երկրների կողմից անցկացվող ծրագրերը նկատի ունենալով, հանձնարարել եմ Ռազմական նախարարությանը սկսել մեր միջուկային զենքի փորձարկումները՝ հավասարության հիմքի վրա։ Այդ գործընթացը կսկսվի անհապաղ կերպով»,- գրել է Սպիտակ տան ղեկավարը։

Նա նաեւ ասել է, որ ներկայումս ԱՄՆ-ն ու Ռուսաստանը բանակցում են միջուկային զինաթափման առնչությամբ։

Վլադիմիր Պուտինը հրամայել է ապահովել, որպեսզի արտասահմանյան լրատվամիջոցներ անարգել մուտք գործեն այն տարածքներ, որտեղ ռուսական զորքերը, իբր, «արգելափակում են Ուկրաինայի զինված ուժերի ստորաբաժանումներին»՝ Պոկրովսկ, Դիմիտրով և Կուպյանսկ:

Այս մասին հայտնել է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը։

Նախարարությունը նշել է, որ պետության ղեկավարի հրամանագիրը նպատակ ունի «ստեղծել պայմաններ միջազգային լրագրողների կողմից իրադարձությունների օբյեկտիվ լուսաբանման համար»։

Պոկրովսկի շրջանը մնում է ռազմաճակատի ամենալարված հատվածներից մեկը, որտեղ շարունակվում են կատաղի մարտերը ռուսական և ուկրաինական ուժերի միջև:

Քաղաքը ռազմավարական նշանակություն ունի որպես Դոնբասում երկաթուղային և լոգիստիկ խոշոր հանգույց: