ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը գրառում է կատարել՝ հայտնելով, որ իր անունով կեղծ հաշիվներ են բացվել տարբեր հարթակներում:
Նախարարը հորդորել է արգելափակել այդ հաշիվներից եկող հաղորդագրությունները և չարձագանքել դրանց. «Օգտագործելով իմ լուսանկարը՝ իմ անունով կեղծ հաշիվներ են բացվել տարբեր հարթակներում։ Այդ հաշիվներից գրում են տարբեր մարդկանց տարբեր թեմաներով։ Ինչպես, օրինակ, իրավապահ կառույցների արտակարգ ստուգումների մասին։ Խնդրում եմ նման հաղորդագրություններ ստանալու դեպքում արգելափակել այդ հաշիվներից եկող հաղորդագրությունները և չարձագանքել դրանց»։






Բաց մի թողեք
Սալվարդ, Հացավան, Թասիկ գյուղերի դպրոցները կփակվեն ՔՊ-ական իշխանության որոշմամբ․ Տեսանյութ
Պետությունը փորձում է Մանկական կենտրոնը խլել եկեղեցուց
Պետական ավարտական քննությունների ժամանակացույցը