Այս կիրակի՝ նոյեմբերի 2-ին, Սուրբ Հովհաննավանքում կարգալույծ քահանան պատրաստվում է նորից «պատարագ» մատուցել։
Սբ․ Հովհաննավանքի նախկին քահանա Տեր Արամ Ասատրյանը, որն այլևս կոչվում է ավազանի անունով՝ Ստեփան Ասատրյան, չի ընդունում Մայր Աթոռի որոշումը և չի պատրաստվում վանքի բանալիները հանձնել Հովհաննավանքում հոգևոր ծառայության կարգված Տեր Մանուկ քահանա Զեյնալյանին և Տեր Սարգիս քահանա Սարգսյանին։ Դեռ ավելին՝ նա փոխել է և՛ վանքի, և՛ Մայր Աթոռի կողմից իրեն հատկացված կացարանի փականքները։
Նախորդ կիրակի մենք ականատես եղանք, թե վարչական ռեսուրսի կիրառման արդյունքում որքան սակավաթիվ էր Հովհաննավանքի կեղծ պատարագը: Նախորդ կիրակի օվա «հերոսներից» մեկը Դիլիջանի արու քաղաքապետն էր, որն աչքի ընկավ խուլիգանական պահվածքով, ինչպես նաև՝ Փաշինյանի քավոր, Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը։
«Հրապարակին» պատմեցին, որ Իջևանի քաղաքապետ Արթուր Ճաղարյանը դեռ նախորդ շաբաթ մարզպետ Ղալումյանին խոստացել է գալ Հովհաննավանք՝ պատարագի, սակայն վերջին պահին քաշել է ՔՊ-ականներին և քնած է ձևացել: Վերջինս ժամեր անց զանգահարել է Ղալումյանին և ասել, որ քնած էր մնացել: Դրանից հետո Ճաղարյանին «զաստավիտ» են արել նոյեմբերի 2-ի պատարագին անպայման մասնակցել, թե չէ լավ չի լինի:







Բաց մի թողեք
Բաքուն հայտարարություն է տարածել նոյեմբերի 8-ի՝ «Հաղթանակի օրվա» կապակցությամբ
Սերժ Սարգսյանը կասկածում է, որ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարներին Բաքու են տարել ՀՀ իշխանությունների միջամտությամբ
Երևանի 28 փողոցներում լուսավորության ծրագիրը կատարվել է ընդամենը 35 տոկոսով