Հովհաննավանքի կիրակնօրյա «կեղծ պատարագից» հետո Նիկոլ Փաշինյանն առավոտ կանուխ վրա – վրա գրառումներ է անում։ Ցայտնոտն էլ ո՞նց է լինում։
Սովորաբար, երբ մարդ Եկեղեցի է գնում, խաղաղություն է տիրում նրա հոգում։
Անհանգստությունն այն դեպքում է լինում, երբ ինքը մաքուր սրտով չի Եկեղեցի գնում ու Աստծուն և իրեն ցանկանում է խաբել։ Իրեն խաբում է՝ դե պայքարում եմ ոչ թե Եկեղեցու, այլ կաթողիկոսի դեմ։ Իրեն խաբելուց հետո փորձում է Աստծուն խաբել՝ ես իմ հոր տունն եմ նորոգում։
Բայց Աստված, որ ամենատես է, բռնում է նրա կոկորդից՝ դու Իմ տունն ես քանդում, պառակտում։ Վիճակն ավելի է բարդանում նրանով, որ նա Աստծո Տուն է բերում գործով, կոմպրոմատներով իրենից կախյալների և փորձում է նրանց ևս մոլորեցնել։ Այսինքն նա հոգիներ է «սպանում», որոնք Աստծունն են, իրենը չեն։
Եկվության այս պայքարի մեջ նա ցաքուցրիվ գրառումներ է անում՝ մեկ ցիլոյով, մեկ սրտիկ- ծրտիկով․․․ Ուշադրությունս գրավում է նրա վերջին գրառումը, որն ինձ հուշում է, որ Աստված «նեղում է» նրան։
Տեսեք ինչ է գրում․ «Խոր Վիրապ վանական համալիր տանող ավտոճանապարհը և տաճարի հարակից հատվածը հիմնանորոգվել ու բարեկարգվել են #ինչպեսխոստացելէի»։ Եթե հաշվի առնենք այն հանգամանքը, որ նա իր ծրագրային ոչ մի խոստում չի կատարել և հանրության դժգոհությունը մասամբ այդ հողի վրա, պետք է զարմանալ, թե այդ ինչպե՞ս է եղել, որ Խոր Վիրապի ճանապարհը վերանորոգել է տվել։
Այստեղ են ասում՝ Աստծո գործերն անքննելի են։ Այսպես որ գնա, «Սուրբ Նիկոլը» Եկեղեցի էլ կկառուցի ու մինչև կյանքի վերջին օրը ծնկաչոք ներողություն կխնդրի Աստծուց՝ Եկեղեցին պառակտելու ու մոլորյալ «հոգիներ» սպանելու համար․․․






Բաց մի թողեք
«Քոչարյան Ռոբերտ, մին հարց տամ լի Ծեզ». Տիգրան Պետրոսյան
Պետք է պարզապես քաղաքացին դուրս գա տանից․ Գոհար Մելոյան
Ի՞նչ է նշանակում Սևանա լճի թյուրքական Gökçä շատ ուշ հայտնված անվանումը․ Լուսանկար